Մատչելիության հղումներ

Վրաստանի ԱԳՆ. «Ռուսաստանը ռազմականացնում է Աբխազիան եւ Հարավային Օսիան»


Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը երեկ տարածել է հայտարարություն, որով պնդում է, որ Ռուսաստանը զբաղված է 2008 թվականի օգոստոսյան կարճատեւ պատերազմից հետո անկախություն հռչակած Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքների ինտենսիվ ռազմականացմամբ:

Հայտարարության մեջ հիշատակվում է Ռուսաստանի ցամաքային զորքերի գեներալ Վլադիմիր Չիրկինի այցը Աբխազիա եւ Հարավային Օսիա, ինչպես նաեւ սեպտեմբերին այդ տարածքներում նախանշված ռազմական վարժանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG