Մատչելիության հղումներ

Մադոննան կարող է հայտնվել դատարանում


Ֆրանսիա - Ձախ կողմում` երգչուհի Մադոննան, աջում` ֆրանսիացի ազգայնականների առաջնորդ Մարին Լը Պենը

Ֆրանսիա - Ձախ կողմում` երգչուհի Մադոննան, աջում` ֆրանսիացի ազգայնականների առաջնորդ Մարին Լը Պենը

Ֆրանսիացի ազգայնականները դատի են տվել երգչուհի Մադոննային` ատելություն հրահրելու եւ հրապարակային վիրավորանք հասցնելու մեղադրանքով։

Ֆրանսիացի ծայրահեղ աջերը վրդովված են, քանի որ Փարիզում շաբաթ օրը ունեցած իր համերգի ընթացքում Մադոննան ցուցադրել է իր Nobody Knows Me երգի սկանդալային տեսահոլովակը, որում Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը պատկերված է ֆաշիստական սվաստիկայով, որին անմիջապես հետեւում է Ադոլֆ Հիտլերի նկարը:

Աղմուկ հանած տեսահոլովակում Մարին Լը Պենից բացի ընդգրկված են նաեւ այլ հայտնի գործիչներ` Հռոմի պապը, Հոսնի Մուբարաքը, Հու Ձինթաոն, Ալեքսանդր Լուկաշենկոն։

Սկանդալային այս տեսահոլովակը ավելի վաղ էլ ցուցադրվել էր, սակայն այն Փարիզում հսկայական էկրանի վրա տեսնելը, թերեւս, լցրել է Լը Պենի համբերության բաժակը:

Տարբեր երկրներում Մադոննայի ելույթները հաճախ են սկանդալի պատճառ դառնում, օրինակ` Ստամբուլում երգչուհին մերկացրել էր կուրծքը, իսկ Իսրայելում բեմի վրա հրաձգություն էր բեմադրել, ինչը շատ իսրայելցիներ ընդունել էին իբրեւ ակնարկ իսրայելա - պաղեստինյան հակամարտությանը։

Հնարավոր է, որ աղմուկ հարուցի նաեւ երգչուհու ելույթը օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում` միասեռականության քարոզումը արգելող վերջերս ընդունված օրենքի կապակցությամբ։

Տեղի պաշտոնյաները արդեն զուշացրել են, որ եթե համերգի ժամանակ Մադոննան հրապարակայնորեն իր աջակցությունը հայտնի միասեռականներին, ապա նրան կտուգանեն 5 հազար ռուբլով , իսկ համերգի կազմակերպիչներին սպառնում է մինչեւ կես միլիոն ռուբլու (շուրջ 15 հազար դոլար) տուգանք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG