Մատչելիության հղումներ

Դիմորդներն այս տարի եւս գերադասել են «մոդայիկ» մասնագիտությունները


ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան

Հուլիսի 15-ին հրապարակվել են բուհ ընդունված դիմորդների ցուցակները:

Այս տարի պետական եւ մասնավոր բուհեր ընդունվելու համար դիմել էր մոտ 18 500 դիմորդ: Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս տարի բուհ դիմել է 5400 դիմորդ, սակայն ընդունվել է 3507 ուսանող, որից 381-ը՝ պետպատվեր, իսկ 3126-ը՝ վճարով համակարգ:

«12-ամյա դպրոցն ավարտած 238 տղաներ, ովքեր ընդունվել են ԵՊՀ-ի վճարովի համակարգ, շուտով կզորակոչվեն բանակ: Եթե նրանք մուծեն իրենց առաջին կիսամյակի վարձը, ապա կարգի համաձայն նրանց հետ պայմանագիր կկնքվի», - ասաց Սիմոնյանը:

Ինչպես յուրաքանչյուր տարի, այս անգամ էլ դիմորդների շրջանում մեծ պահանջարկ են վայելում իրավագիտության, տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների, արեւելագիտության ֆակուլտետները, որոշ մասնագիտություններ նույնիսկ անվճար համակարգ չունեն, սակայն սա էլ չի անհանգստացնում դիմորդներին եւ ծնողներին: Սակայն չլրացված տեղեր եւս կան: Այս տարի ԵՊՀ-ն ունի 81 թափուր տեղ:

«Բնագիտական թեւը կարողացանք լրացնել, սակայն թափուր են մնացել տեղերը քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, էկոլոգիա, կենսաքիմիա բաժիններում», - ասաց ռեկտորը:

Սիմոնյանի խոսքով` նախորդ տարիների համեմատ մեծացել է հետաքրքրությունը գերմաներեն, իսպաներեն, ֆրանսերեն լեզուների եւ նոր մասնագիտության` կովկասագիտության հանդեպ:

ԵՊՀ ռեկտորն ասաց, որ լրագրության ֆակուլտետում եւս մրցույթը մեծ է եղել, իսկ դիմորդները շատ ավելի պատրաստված:

«Այս տարի կամ առաջիկայում ուսման վարձավճարները չեն ավելանա», - հավաստիացրեց Սիմոնյանը:

Անդրադառնալով բուհի խնդիրներին` Արամ Սիմոնյանը նշեց, որ իրենց համար այսօր հրատապ հարցը միջազգային հավատարմագրում անցնելն է, ինչն իրենց համար բավական դժվար է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG