Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը ժամանել է Իսրայել


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր ժամանել է Իսրայել, որտեղ նախատեսվում են նրա հանդիպումները վարչապետ Բենյամին Նաթանյահուի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

ԱՄՆ պետքարտուղարի եւ Իսրայելի ղեկավարության հանդիպումների հիմնական թեմաներն են իսրայելապաղեստինյան սառեցված բանակցություններն ու Իրանի միջուկային ծրագիրը։

Քլինթոնը Թել Ավիվ է ժամանել Կահիրեից, որտեղ նա հանդիպումներ է ունեցել Եգիպտոսի նորընտիր նախագահ Մուհամմեդ Մուրսիի եւ զինված ուժերի գլխավոր հրամանատար Հուսեյն Թանթավիի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG