Մատչելիության հղումներ

Լեւոն Միքայելյանը ազատվեց Կոտայքի փոխմարզպետի պաշտոնից


Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Լեւոն Միքայելյանը ազատվել է Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից։ Այդ մասին հայտնում է Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Լեւոն Միքայելյանը երեկ ձերբակալվել է` կաշառք ստանալու կասկածանքով։

Միքայելյանը իշխող Հանրապետական կուսակցության անդամ է, Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2002 թվականից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG