Մատչելիության հղումներ

Ադրբեջանը յուրովի է մեկնաբանում միջնորդների հայտարարությունը


«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները իրենց հայտարարությունում կողմերին կոչ են արել գործել միջազգային իրավունքին համապատասխան։ Համաձայն միջազգային իրավունքի` Ադրբեջանի օկուպացված տարածքների վրայով թռիչքները անօրինական են», - APA լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաեւը` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում օդանավակայան բացելու ծրագրերի վերաբերյալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը։

Այս շաբաթ տարածաշրջան կատարած իրենց այցի արդյունքներով երեկ հրապարակած հայտարարությունում Մինսկի խմբի միջնորդները անդրադարձել են նաեւ Ղարաբաղում բացվելիք օդանավակայանին` նշելով, թե իրենց հանդիպումներում կողմերը վստահեցրել են, որ ձեռնպահ կմնան քաղաքացիական օդանավերի դեմ ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքներից եւ խնդիրը կլուծեն դիվանագիտական ճանապարհով՝ խուսափելով հարցի քաղաքականացումից։

«Համանախագահները վերահաստատեցին, որ այս օդանավակայանի գործարկումը չի կարող օգտագործվել որպես փաստարկ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխության մասին պնդումների օգտին, եւ կողմերին կոչ են արել գործել միջազգային իրավունքի նորմերին եւ ներկա պահին իրենց տարածքով թռիչքների իրականացման գործող կարգին համապատասխան», - ասված է Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի եւ Ժակ Ֆորի հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG