Մատչելիության հղումներ

Դատախազը 6 տարի պահանջեց Տիգրան Առաքելյանի համար


Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը շաբաթ օրը կայացած դատական նիստի ժամանակ պահանջեց 6 տարվա ազատազրկման դատապարտել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ակտիվիստ Տիգրան Առաքելյանին։

Տիգրան Առաքելյանը մեղադրվում է խուլիգանության, իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու, ոստիկանի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր եւ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ՝ կապված նրանց ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Կենտրոն եւ Նորք-Մարաշի ընդհանուր իրավասության դատարանի նիստի ժամանակ դատախազը ազատազրկում պահանջեց նաեւ Երեւանի Կարապի լճի մոտակայքում անցած տարվա օգոստոսին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մեղադրվող Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներից եւս երկուսի` Արտակ Կարապետյանի եւ Սարգիս Գեւորգյանի համար, որոնք ժամանակին ստորագրությամբ ազատ էին արձակվել։ Մեղադրողը միջնորդեց Կարապետյանին դատապարտել երեքեւկես, Գեւորգյանին` երկու տարվա ազատազրկման։

Մեղադրվող չորրորդ ակտիվիստի` Դավիթ Քիրամիջյանի համար Հակոբ Մարտիրոսյանը պահանջեց երկու տարվա ազատազրկում, միաժամանակ միջնորդելով պայմանականորեն չկիրառել պատիժը` հաշվի առնելով մեղմացուցիչ մի շարք հանգամանքներ։


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG