Մատչելիության հղումներ

logo-print
Հուլիսի 14-ին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով Երեւանի Սիրահարների այգում բացօթյա համերգ (մուտքն ազատ է) տեղի կունենա, որին կմասնակցի ֆրանսիացի դիջեյ Մոսին, ում իրական անունը Պիեռ Սարկոզի է:

Դիջեյ Մոսին Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի որդին է:

Համերգին ելույթ կունենան նաեւ հայ դիջեյներ Վակցինան, Հայկ Սոլարը եւ Առնի Ռոքը, 11-ամյա ինքնուս դաշնակահար եւ երգիչ Րաֆֆին, ով նույնպես ժամանել է Ֆրանսիայից: Պիեռ Սարկոզիին Հայաստան հրավիրելու գաղափարը պատկանում է ֆրանսիական Mod Events կազմակերպությանը, որի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմենուհի Հարությունյանը պատմեց, որ նախնական գաղափարը Հայաստանում համերգ կազմակերպելն ու տոմսերը վաճառելն էր, հետո Հայաստանի երիտասադական հիմնադրամի հետ միասին որոշեցին հովանավորների օգնությամբ անվճար համերգ կազմակերպել հանրային այգում:

Հետաքրքրվեցինք, թե որքա՞ն գումար է ծախսել հայկական կողմը դիջեյ Մոսիին Հայաստան հրավիրելու համար:

«Պիեր Սարկոզին համարվում է բարձր վարձատրվող դիջեյ, բնականաբար, չեմ կարող հրապարակել, թե որքան արժի նրա հոնորարը», - հայտնեց համերգի կազմակերպիչ Արմենուհի Հարութունյանը:

27-ամյա Պիեռը Ֆրանսիայում բավական հայտնի դիջեյ է, Նիկոլա Սարկոզիի որդին լինելու պատճառով մշտապես լրատվամիջոցների ուշադրության կետրոնում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG