Մատչելիության հղումներ

Մահվան ելքով նոր միջադեպ Ադրբեջանի բանակում


Ադրբեջանի պաշտպանության նախարարության` Բաքվում տեղակայված զորամասում վարժական հրաձգության ժամանակ, անվտանգության կանոնները չպահպանելու հետեւանքով, զինվոր Սահիլ Նագիեւը իրեն ամրակցված ինքնաձիգից արձակած կրակոցով սպանել է ծառայակից Աքբեր Նասիրովին։

1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, միջադեպի հետեւանքով մեկ այլ զինվոր` Սուրեթ Մամեդովը թեթեւ վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է միջադեպի մասին տեղեկատվությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ հայտնել էին Շամքիրի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ զինվորը զոհվել էր ծառայակցի` անզգուշաբար կրակ բացելու հետեւանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG