Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանը հանդիպել է Վրաստանի նորանշանակ վարչապետին


Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը երեկ այցելել է Վրաստանի նորանշանակ վարչապետ Իվանե (Վանո) Մերաբիշվիլիին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում կողմերի նախաձեռնությամբ քննարկվել են հայ - վրացական հարաբերություններին առնչվող մի շարք հրատապ եւ կարեւոր, այդ թվում` երկկողմ տնտեսական համագործակցությանը, մշակութային շփումների ակտիվացմանը, Վրաստանի հայ համայնքին եւ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին վերաբերող մի շարք հարցեր:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` հանդիպումն անցել է ջերմ եւ փոխըմբռնման մթնոլորտում, ձեռք է բերվել լուծում պահանջող հարցերի շուրջ սերտ համագործակցության եւ դրա եղանակների վերաբերյալ պայմանավորվածություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG