Մատչելիության հղումներ

«Շիրակ»-ը եւ «Գանձասար»-ը` Եվրոլիգայի որակավորման երկրորդ փուլում


Գյումրիի «Շիրակ»-ը՝ Եվրոլիգայի որակավորման երկրորդ փուլում
please wait

No media source currently available

0:00 0:04:58 0:00

Հայաստանի ֆուտբոլային ակումբները եւս, հետեւելով ազգային հավաքականի օրինակին, սկսում են հաջողություններ արձանագրել։

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Գյումրիի «Շիրակ» ակումբը առաջին անգամ պատմության մեջ դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլ, հինգշաբթի օրը սեփական հարկի տակ ոչ-ոքի` 1։1 հաշվով ավարտելով հանդիպումը Մոնտենեգրոյի փոխչեմպիոն «Ռուդար» ակումբի հետ։

Ոչ-ոքին այս խաղում բավարար էր, որ «Շիրակ»-ը հաջորդ փուլ անցնի, քանի որ առաջին` արտագնա հանդիպմանը նույն թիմին 1։0 հաշվով հաղթել էր։

Գյումրիի քաղաքային մարզադաշտում իսկական տոնախմբություն էր, երկրպագուների մեծ թիմ էր եկել «Շիրակ»-ին աջակցելու։

Հանդիպման հաշիվը բացվեց 12-րդ րոպեին` «Շիրակ»-ի պաշտպան Հրայր Մկոյանը գնդակն ուղարկեց սեփական դարպասը։ Երկու րոպե անց, սակայն, գյումրեցիները հավասարեցրին հաշիվը` 14-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ սենեգալցի հարձակվող Դամե Դիոպը։

Խաղի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում «Ռուդար»-ի գլխավոր մարզիչ Նիկոլայ Ռակոեւիչը ասաց. - «Փորձեցինք սխալների ուղղում կատարել այսօր` առաջին խաղի համեմատությամբ։ Տեսականորեն մենք պատրաստ էինք, որ այսօր հաղթելու ենք, առաջին գոլից հետո մենք նույնիսկ համոզված էինք, որ կարող ենք հաղթել։ Սակայն «Շիրակ»-ի խփած երկրորդ գոլը ամեն ինչ որոշեց։ Երկու խաղերը տեսնելով` կարող ենք ասել, որ «Շիրակ»-ը ավելի լավ թիմ է, քան «Ռուդար»-ը։ «Շիրակ»-ը արժան էր հաղթանակի եւ հաջորդ փուլում հանդես գալու»։

Իսկ «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը իր թիմի հաջողությունը պատմական որակեց։ «Պատմական նշանակություն ունի։ «Շիրակ» թիմը հարուստ պատմություն ունի, 9 անգամ մասնակցել էր տարբեր եվրոպական խաղերի` ե՛ւ Չեմպիոնների լիգայում էր հանդես եկել, ե՛ւ Եվրոլիգայում էր հանդես եկել, ե՛ւ Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունում էր հանդես եկել։ Այն ժամանակ էլ ունեինք հնարավորություններ` անցնելու հաջորդ փուլ, բայց չստացվեց։ Ու այսօր այս 10-րդ փորձից մեզ մոտ ստացվեց։ Բնական է` շատ կարեւոր ու շատ թանկ է»։

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում «Շիրակ»-ի մրցակիցը կլինի Իսրայելի «Բնեի Յեհուդա» ակումբը։ Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին Իսրայելում։

Եվրոպայի լիգայի երկրորդ փուլ անցավ նաեւ Կապանի «Գանձասար»-ը` երեկ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում 2։0 հաշվով հաղթելով Ֆարերյան կղզիների «Ստրեյմուր»-ին. արտագնա հանդիպումը ավարտվել էր 3։1 հաշվով` հօգուտ «Ստրեյմուր»-ի։

Երկրորդ փուլում «Գանձասար»-ի մրցակիցն է շվեյցարական «Սերվետ»-ը։

Երեւանի «Փյունիկ»-ը, սակայն, հրաժեշտ տվեց Եվրոլիգային, թեեւ երեկ 2։1 հաշվով պարտության մատնեց Մոնտենեգրոյի «Զետա»-ին. առաջին խաղում երեւանցիները զիջել էին 0։3 հաշվով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG