Մատչելիության հղումներ

Վրաստանում արբանյակային ալեհավաքներ են առգրավում


Վրաստանի իշխանությունները առգրավել են հազարավոր արբանյակային ալեհավաքներ, որոնք Թբիլիսիում տեղակայված «Մաեստրո» հեռուստաընկերությունը ծրագրել էր իրացնել նվազագույն գնով:

Թբիլիսիի գլխավոր դատախազն ասել է, որ չորեքշաբթի օրը ալեհավաքների առգրավումը մաս է կազմում «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կողմից ընտրողների ձայների հնարավոր գնմանն առնչվող գործի նախաքննության:

Հունիսին Թբիլիսիի դատարանը տուգանել էր Իվանիշվիլիին` Ընտրական օրենսգիրքը խախտելու մեղադրանքով: Դատարանը վճռել էր, որ Իվանիշվիլին, ով պատրաստվում է առաջադրվել 2013 թվականի Վրաստանի նախագահական ընտրություններում, փորձել է անօրինական կերպով ձայներ գնել` մարդկանց անվճար արբայնակային ալեհավաքներ բաժանելու միջոցով: Դատախազությունը գտնում է, որ «Մաեստրո» հեռուսատաընկերությունը եւս գործում է Իվանիշվիլիի ծրագրած սխեմայով:

Հեռուստաընկերությունը, սակայն, հնչեցված մեղադրանքը աբսուրդ է որակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG