Մատչելիության հղումներ

Այս տարի տպագրվել է ՀՀ քաղաքացու 213 հազարից ավելի անձնագիր


2012 թվականի հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 12-ը ներառյալ տպագրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու 213 հազար 672 անձնագիր` առաջին անգամ անձնագրավորվելու, փոխանակելու կամ կորստյան կապակցությամբ։

Ընդ որում, Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տրամադրած տվյալների համաձայն, վերջին 10 օրվա ընթացքում տպագրվել է շուրջ 24 հազար անձնագիր:

Անձնագրային եւ վիզաների վարչությունը նշում է, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում տպագրվել է Հայաստանի քաղաքացու 182 հազար 208 անձնագիր:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` 2012 թվականի հունիսի 1-ից «Նույնականացման քարտերի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքների ուժի մեջ մտնելու պահից մինչեւ հուլիսի 9-ը ընկած ժամանակահատվածում նույնականացման քարտ ստանալու համար մուտքագրվել է 726, իսկ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու համար` 445 դիմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG