Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահը կմեկնի Իրան


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ընդունել է Իրանի կրթության նախարար Համդիռեզա Հաջիբաբային, ով հատուկ ժամանել է Բաքու՝ Ալիեւին փոխանցելու Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հրավերը՝ մասնակցելու Չմիացած երկրների շարժման հավաքին, որն անցնելու է Թեհրանում։

Չմիացած երկրների շարժման կազմակերպությունը միավորում է ռազմական դաշինքներին չմիացած երկրներին: Դրա անդամ են 120 երկրներ, այդ թվում եւ Ադրբեջանը, Հայաստանը կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունի։

Իլհամ Ալիեւը գոհունակություն է հայտնել Հաջիբաբայի այցի կապակցությամբ, հայտարարել է, որ գագաթաժողովին մասնակցությունը կարեւոր է համարում եւ հույս է հայտնել շուտով հանդիպել Ահմադինեջադին։

Ավելի վաղ «Իրնա» գործակալությունը հայտնել էր, որ նման հրավեր Իրանի ներքին գործերի նախարարը փոխանցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ օրերս Հայաստան կատարած այցի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG