Մատչելիության հղումներ

Վրացի միլիարդատիրոջ բանկերի բաժնետոմսերը հանձնվել են ժամանակավոր կառավարման


Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին ելույթ է ունենում իր գլխավորած «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքի հանրահավաքում, արխիվ
Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին ելույթ է ունենում իր գլխավորած «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքի հանրահավաքում, արխիվ
Վրաստանի արդարադատության նախարարության Գործադիր բյուրոն ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին պատկանող գույքի տիրապետման հարցում անցնում է գործնական քայլերի։

Հիմք ընդունելով Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը եւ իրականացնելով դատական ակտերի հարկադիր կատարման վարույթը՝ Գործադիր բյուրոն Իվանիշվիլիին պատկանող «Քարթու» բանկի 100 տոկոս բաժնետոմսերի եւ «Պրոգրես» բանկի 21 տոկոս բաժնեմասերի ժամանակավոր կառավարումը հանձնել է ֆինանսների նախկին փոխնախարար, բանկային համակարգում իր գործունեությամբ հայտնի Վլադիմիր Ուգուլավայի վրա։ Ուգուլավայի կառավարմանն հանձնված բաժնետոմսերի ընդհանուր արժեքը կազմում է 94 միլիոն դոլար։

Իվանիշվիլին, արձագանքելով այս իրողությանը, հայտարարել է. - «Ուգուլավայի նշանակումը վկայում է իշխանությունների մտադրությունը՝ վերջնականապես ոչնչացնել «Քարթու» եւ «Պրոգրես» բանկերը եւ ժամանակավոր կառավարչի ձեռքերով սեփականացնել դրանք»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Վերաքննիչ դատարանը դատավճիռների հարկադիր կատարմամբ զբաղվող Գործադիր բյուրո էր ուղարկել կատարողական ակտերը, որոնց հիման վրա Իվանիշվիլիից պետք է 45 միլիոն դոլար տուգանք գանձվի, քանի որ Թբիլիսիի քաղաքային դատարանը Իվանիշվիլիին մեղավոր է ճանաչել ավելի քան 100 հազար ընտրողների կաշառելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG