Մատչելիության հղումներ

«Քիմպրոմ»-ը աշխատողների կարիք ունի


«Վանաձոր Քիմպրոմ» գործարանը ունի մոտ 400 աշխատողների կարիք:

Ըստ անցած շաբաթ Հայաստանի գյուղատնտեսության եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունների միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրի, Հայաստանում արտադրվելու են պարարտանյութեր:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Քիմպրոմ» գործարանի տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովն ասաց. - «Մոտավորապես 20 հազար տոննա կարբամիտ ենք նախատեսել տարեկան արտադրել, 25 հազար տոննա ամոնիակի սուլֆատ եւ մոտ 5-7 հազար տոննա կալիում պարունակող նյութից»:

Աշխատանքների կսկսվեն օգոստոսի վերջին:

Սնեգիրյովը հույս հայտնեց, որ լավ աշխատելու դեպքում սեպտեմբերի վերջին գործարանը կտա առաջին արտադրանքը: Տնօրենի խոսքով, արտադրված պարարտանյութը կարտահանվի միայն ներքին պահանջարկը բավարարելուց հետո:

Գործարանն այսօր ունի 520 աշխատող: Տնօրենն ասաց, որ գործարանի դռները բաց են բոլոր ցանկացողների համար` առանց տարիքային սահմանափակման:

«Մասնագետների հարցը դժվար է: Քիմիական պրոցեսը բարդ պրոցես է, շուրջօրյա պրոցես է` երեք հերթափոխով», - ասաց Սնեգիրյովը` հավելելով. - «Մարդը պիտի ի վիճակի լինի գիշերը չքնել: Դրա համար առողջական վիճակը մենք հաշվի կառնենք: Եթե ի վիճակի է աշխատել, ես իրեն կընդունեմ սիրով»:

please wait

No media source currently available

0:00 0:02:35 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG