Մատչելիության հղումներ

Նալբանդյանը ընդունել է ԵԽ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի նորընտիր տեղակալ, Եվրախորհրդի ծրագրերի գլխավոր տնօրեն Գաբրիելա Բատաինի-Դրագոնիին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում ընթացող ժողովրդական բարեփոխումների շուրջ: Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալն ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանում զգալի առաջընթաց է արձանագրվել ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ոլորտներում, եւ Եվրոպայի խորհուրդը շարունակելու է իր բազմակողմանի աջակցությունը այդ գործընթացում:

Նալբանդյանն ու Բատաինի-Դրագոնին անդրադարձել են հաջորդ տարի Եվրախորհրդում Հայաստանի նախագահությանն առնչվող մի շարք հարցերի:

Քննարկվել է նաեւ Հայաստան - Եվրոպայի խորհուրդ 2012-2014 թվականների Գործողությունների ծրագիրը, դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումների գերակայությունները:

Նույն օրը տեղի է ունեցել հիշյալ ծրագրի մեկնարկի համաժողովը, որը ելույթով բացել է Հայաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG