Մատչելիության հղումներ

Անրի Ռենո․ «Հայաստանում կայանում է քաղաքացիական հասարակություն»


Անրի Ռենո․ «Հայաստանում կայանում է քաղաքացիական հասարակություն»
please wait

No media source currently available

0:00 0:04:05 0:00
Հայաստանը փոխվում է բոլոր ոլորտներում․ 2010 թվականին իմ բացահայտած Հայաստանը այսօրվա Հայաստանը չէ, այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն, ով դեսպանի պաշտոնը ստանձնել է 2010 թվականից։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կոնկրետ ի՞նչ փոփոխություններ է դեսպանն արձանագրել իր պաշտոնավարման երկու տարիների ընթացքում, Անրի Ռենոն նշեց, թե ինքը չի ասում, որ ծանոթ չէ այն դժվարություններին, որոնց առնչվում են անապահով խավի քաղաքացիները, բայց քաղաքական տեսանկյունից իրավիճակը շատ բանով է փոխվել։

«Երբ ես եկա, օրակարգային հարց էր «քաղբանտարկյալների» հարցը։ Դրանք այն մարդիկ էին, ովքեր մարտի 1-2-ի դեպքերի արդյունքում հայտնվել էին անազատության մեջ։ Եվ այդ պահից սկսած այնքան բան է փոխվել», - հավելեց դեսպանը։

Ֆրանսիայի դեսպանը մատնանշեց նաեւ ընտրական գործընթացների հետ կապված փոփոխությունները եւ այն դիտարկումները, որ մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում առաջընթաց գրանցվեց, չնայած այդ ոլորտում անելիքներ դեռ կան։

«Բոլոր դիտորդները համակարծիք էին, որ ընտրարշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը լրատվամիջոցներով շատ հավասարակշռված մեկնաբանվել են, ունեցել են նույն հնարավորությունները իրենց ծրագրերը, դիրքորոշումները ԶԼՄ-ներով ներկայացնելու», - ասաց Անրի Ռենոն։

Ֆրանսիայի դեսպանը անդրադարձավ նաեւ Հայաստանում «քաղաքացիական հասարակության զարթոնքին»։ Դեսպանը նկատեց, որ երբ ինքը Հայաստան ժամանեց, ասում էին, որ քաղաքացիական հասարակություն այստեղ գոյություն չունի։ - «Իսկ հիմա ո՞վ կարող է լրջորեն պնդել, որ այդ հասարակությունը Հայաստանում գոյություն չունի», - հարցրեց նա։

Հարցին, թե արդյոք հետեւո՞ւմ է «Հարսնաքար»-ի շուրջ քաղաքացիական հասարակության գործունեությանը, դեսպանը պատասխանեց, թե իրազեկված է․ որպես դեսպան հետեւում է թե՛ քաղաքական կյանքին, թե՛ հասարակության մեջ տեղի ունեցող անցուդարձին․ - «Ես ինձ իրավունք չեմ վերապահի մեկնաբանություններ անել այս կամ այն իրադարձության առնչությամբ։ Բայց ինձ թվում է, որ ձեր իսկ կողմից հիշատակված վայրում տեղի ունեցած իրադարձությունները եւս գալիս են վկայելու, որ Հայաստանում կայանում է քաղաքացիական հասարակություն»։

Ի պատասխան լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Արաբական գարնան օրինակով կանխատեսո՞ւմ է «հայկական գարուն», Անրի Ռենոն ասաց, թե վաղուց արդեն «հայկական գարուն» է եւ այն իր պտուղները բերում է։

Դեսպանն անդրադարձավ նաեւ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի խնդրին։ Մասնավորապես, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք կարելի՞ է ակնկալել, որ Ֆրանսիայի նախագահը կկատարի իր խոստումը, Անրի Ռենոն ասաց, որ Ֆրանսիայի նախագահության մակարդակով հայտարարվել է, որ գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը հավատարիմ է մնալու իր ասածին եւ պետք է այնպիսի գործունեություն ծավալվի, որպեսզի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը նորից դրվի շրջանառության մեջ։

please wait

No media source currently available

0:00 0:05:11 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG