Մատչելիության հղումներ

«Շեդեւր» պատկերասրահի եւ «Բարձր արվեստ» կենտրոնի նախաձեռնությամբ «Արթ Մոնակո էքսպո 2012» հեղինակավոր ցուցահանդեսին ներկայացված Երվարդ Քոչարի տարածանկարն արժանացել է գլխավոր մրցանակին:

Հայաստանը այս հեղինակավոր ցուցահանդեսին մասնակցում էր առաջին անգամ, եւ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սարգիս Գրիգորյանը վստահեցրեց, որ ներկայացրել են հայկական կերպարվեստի լավագույն աշխատանքները. - «Տարել եմ 28 հեղինակ, մոտ 45 գործ: Հեղինակներից Այվազովսկի կար, Սարյան կար, Քոչարի գործը կար»:

«Բարձր արվեստի կենտրոնի առաքելությունը բարձր արվեստի ցուցադրումն է», - շարունակեց կենտրոնի հիմնադիրը. - «Մեր նպատակն այն է, որպեսզի մեր արվեստասեր հասարակությանը ցուցադրվեն բարձրարվեստ գործեր»:

Անդրադառնալով «Արթ Մոնակո»-ի գլխավոր մրցանակին արժանացած Երվանդ Քոչարի աշխատանքին` Գրիգորյանը ասաց. - «Արտ Մոնակո»-ում գտնվող այն բացառիկ արվեստաբանները, որոնք արվեստը կարող են կարդալ, իրենք էլ էին շշմել այս գործից եւ ասում էին, որ անկրկնելի բան է»:

Սարգիս Գրիգորյանը ցավով նշեց, որ հայկական կերպարվեստը անծանոթ է Եվրոպային, եւ իրենց արվեստի կենտրոնն ու պատկերասրահը ծառայելու են հայկական կերպարվեստը արտասահմանում ներկայացնելու նպատակին:

XS
SM
MD
LG