Մատչելիության հղումներ

«Կփորձենք հաշտվիլ, բայց ոչ մարսել»


Աշխարհում ուշադրության արժանացած «Տատիկի դաջվածքները» վավերագրական ֆիլմը, որը պատմում է 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ հայ աղջիկների եւ կանանց ճակատագրի մասին, կցուցադրվի «Ոսկե Ծիրան»-ի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում:

Ռեժիսոր Սյուզան Խարտալյանը ֆիլմում նշում է, որ իր տատիկին չէր սիրում, քանի որ նա չէր գրկում, չէր համբուրում, չէր խաղում իր հետ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասաց, որ տատիկի մասին իր հիշողությունները ժխտողական են, սակայն այժմ ունի բանալին, թե ինչու են դրանք ժխտողական. - «Այն պահին, երբ իմացա, թե ինչ է եղել տատիկիս հետ, կարծես թե բռնաբարվողը ես էի: Եթե իմանայինք, թե ինչ է պատահել նրան, գուցե այլ կերպ վերաբերվեինք նրան, ավելի քիչ զայրացնեինք եւ այլն»:

Սյուզանի տատիկը չէր գրկում ոչ միայն իր թոռներին, այլեւ խուսափում էր ցանկացած ֆիզիկական շփումից: Նա միակը չէր այդպիսին: Ցեղասպանության ժամանակ եւ դրանից հետո բազմաթիվ հայ աղջիկներ եւ կանայք էին սեռական ստրկության մեջ գտնվել թուրքերի, քրդերի մոտ, եւ որպես դրա նշան իրենց ձեռքերին եւ դեմքին դաջվածքներ կրել:

«Վերադարձ դեպի Արարատ», «Ատում եմ շներին» եւ «Տատիկի դաջվածքները» ֆիլմերում բարձրաձայնելով Ցեղասպանության թեման` Խարտալյանը դրա ընդհանրական պատկերի ցուցադրումից հասնում է անձնականի եւ «Տատիկի դաջվածքները» ֆիլմով պատմում է իր տատիկի բախտին արժանացած հայ կանանց մասին, չնայած որ տատիկի դաջվածքների թեման ընտանիքում արգելված էր:

Ֆիլմը ցուցադրվել է աշխարհի տարբեր հեռուստաալիքներով, այդ թվում եւ արաբական «Ալ ջազիրա»-ի անգլերեն հեռուստաալիքով, որը 200 մլն հեռուստադիտող ունի, տարբեր փառատոնների ժամանակ, այդ թվում եւ Ստամբուլում ֆիլմերի միջազգային կինոփառատոնին` չնայած դրա շուրջ բարձրացված մեծ աղմուկին եւ անձամբ իր նկատմամբ հնչած սպառնալիքներին:

«Երբ մտովի հիմա կխոսիմ տատիկիս հետ, կսեմ պարտքս կատարեցի, քո պատմությունը պատմեցի ամեն մարդու, հուսամ կներես ինձի` եթե սխալներ էրեր եմ, կամ վատ վերաբերվեր եմ, կամ ջղայնացրել եմ քեզ», - ասաց Սյուզան Խարտալյանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:44 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG