Մատչելիության հղումներ

Պետդուման վավերացրեց ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությունը


Ռուսաստանի Պետդուման երեկ ձայների 238 կողմ, 208 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ վավերացրել է Առեւտի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) երկրի անդամակցության մասին արձանագրությունը։

Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության խմբակցությունը միաձայն կողմ է քվեարկել արձանագրության վավերացմանը, իսկ մնացած երեք խմբակցությունները` դեմ։

ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության մասին արձանագրությունը ստորագրվել է անցյալ տարվա դեկտեմբերին` 18 տարի տեւած բանակցություններից հետո։ Արձանագրության վավերացման մասին օրինագիծը պետք է մինչեւ հուլիսի 23-ը ստանա ռուսաստանյան խորհրդարանի եւ կառավարության հավանությունն ու ստորագրվի երկրի նախագահի կողմից։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG