Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Սիրիայի վերաբերյալ բանաձեւ է ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ-ին


Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացրել է Սիրիայի վերաբերյալ բանաձեւի նախագիծ, որն առաջարկում է երկարացնել ՄԱԿ-ի առաքելությունը այդ երկրում եւս երեք ամսով` առանց պատժամիջոցների կիրառման։

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանի տեղակալ Իգոր Պանկինը ասել է, որ նախագիծը ուղարկվել է Անվտանգության խորհրդի մյուս 14 անդամներին եւ նպատակ ունի աջակցել առաջարկված խաղաղության ծրագիրը կյանքի կոչելու` ՄԱԿ-ի ու Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ջանքերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG