Մատչելիության հղումներ

Վաղը Երեւան կժամանի Վալենտինա Մատվիենկոն


Չորեքշաբթի օրը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում Վալենտինա Մատվիենկոն եւ պատվիրակության անդամները հանդիպումեր կունենան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահի գլխավորած պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG