Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես փոխանցում է Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակը, Սերժ Սարգսյանը եւ Մոսթաֆա Մոհամադ Նաջարը երկուստեք կարեւորել են Հայաստանի մարզերի եւ Իրանի նահանգների միջեւ փոխգործակցության ընդլայնումը, ինչը կողմերի համոզմամբ, ավելի կամրապնդի փոխվստահության եւ դարերի փորձությունն անցած բարեկամության վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունները: Զրուցակիցներն այդ հարաբերությունների սերտացման գործում կարեւորել են նաեւ իրանահայ համայնքի դերը:

«Երկու երկրների միջեւ համագործակցության խորացման եւ առանձին ոլորտներում փորձի փոխանակման առումով հեռանկարային է համարվել նաեւ նախարար Մոհամադ Նաջարի ղեկավարած նախարարության ներքո գտնվող արտակարգ իրավիճակների, իրավապահպանության եւ այլ ոլորտներում կապերի սերտացումը», - ասված է նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG