Մատչելիության հղումներ

«Հայկական համայնապատկերի» 3 ֆիլմերը


«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին ավանդաբար մաս է կազմում «Հայկական համայնապատկեր» ծրագիրը:

Այս տարվա «Հայկական համայնապատկերում» տեղ են գտել խաղարկային (լիամետրաժ եւ կարճամետրաժ) եւ վավերագրական 28 ֆիլմեր: Հայ մեծ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մասին պատմող վավերագրական «Առնո» ֆիլմում կոմպոզիտորի մասին իրենց հուշերն են պատմում Արմեն Ջիգարխանյանը, Իոսիֆ Կոբզոնը, Էդուարդ Միրզոյանը եւ այլոք:

Մեկ այլ ժամանակակից հայ արվեստագետի` նկարչուհի Սարեի մասին, ով Հայաստանից մեկնել է անցած դարի իննսունականներին, վավերագրական ֆիլմ է նկարահանել Աննա Տերյանը «Սարե. ճանապարհորդություն» վերնագրով: Այժմ հայազգի նկարիչը բնակվում է տարբեր երկրներում, որով եւ բացատրվում է ֆիլմի վերնագիրը, իսկ նրա աշխատանքները ցուցադրվում են աշխարհի հայտնի ցուցասրահներում:

«Հայկական ռապսոդիա» ֆիլմը ռեժիսորներից մեկը՝ բրազիլահայ Սեզար Կանանյանը բնութագրեց որպես խճանկար՝ կազմված Ռուբեն Հախվերդյանի եւ «Ռեինկարնացիա» խմբի կատարումներից, Սերգեյ Փարաջանովի եւ Արտավազդ Փելեշյանի ստեղծագործություններից, 1988 թվականի երկրաշարժի եւ Ցեղասպանության մասին պատմություններից: Ֆիլմն ավարտվում է իրանցի կոմպոզիտոր Ջավադ Մարոֆիի «Հայկական ռապսոդիա» ստեղծագործությամբ:

«Ֆիլմի գլխավոր հերոսները հայկական դեմքերը եւ երաժշտությունն են: Ռապսոդիայի նման այն կազմված է այս երկրի երաժշտության եւ պատմության հատվածներից: Սփյուռքում միշտ խոսում են Ցեղասպանության եւ անցյալի մասին: Իմ կարծիքով, պակաս կարեւոր չէ այսօր Հայաստանում տիրող իրավիճակը, քանի որ շատ կարեւոր բաներ կան Հայաստանում, որոնք Սփյուռքում եւս պետք է իմանան: Իսկ Հայաստանի ապագայի մասին դատողությունները թողնում ենք, որպեսզի հանդիսատեսն ինքն անի ֆիլմի դիտումից հետո», - նշեց Սեզար Կանանյանը:

Ֆիլմը նկարահանել են մոտ 20 օրում, մոնտաժել 7 ամսվա ընթացքում՝ խորհրդակցելով Հայաստանում բնակվող մարդկանց հետ, քանի որ իրենց համար «շատ կարեւոր էր ազնիվ լինել հանդիսատեսի հետ»:

Հարցին, թե ինչպիսի ապագա է տեսնում ինքը Հայաստանի համար, Կանանյանը պատասխանեց, որ եկել է Հայաստան, որպեսզի փորձի հասկանալ դա, սակայն մի բան հստակ է. կցանկանար, որ ապագայում Հայաստանն աշխարհում ավելի մեծ թվով մարդկանց հայտնի լիներ իր հին պատմությամբ եւ հարուստ մշակույթով:

please wait

No media source currently available

0:00 0:03:24 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG