Մատչելիության հղումներ

Թուրքիան «այժմ կհետեւի Ֆրանսիայի քայլերին»


Թուրքիայի Եվրամիության հետ հարաբերությունների գծով նախարար Էգեմեն Բաղըշը այսօր ասել է, թե Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի օգտին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վերջին հայտարարությունների հետեւում «կարող են լինել քաղաքական շարժառիթներ»։

«Քանի որ ընտրություններում պարոն Օլանդի ստացած քվեների քանակը մոտ է այն քվեների քանակին, որոնք նա չկարողացավ հավաքել, հնարավոր է` նա ձգտում է ընդլայնել իր քաղաքական հենքը», - «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Եվրամիության հետ Թուրքիայի գլխավոր բանակցող Բաղըշը եւ շարունակել. - «Յուրաքանչյուր գործողության համար կա որոշակի հակազդեցություն։ Թուրքիայի կեցվածքը անցյալում նման մոտեցումների նկատմամբ հստակ է»։

Էգեմեն Բաղըշի խոսքերով` Թուրքիան այժմ կհետեւի Ֆրանսիայի կողմից ձեռնարկվելիք քայլերին։

Ֆրանսուա Օլանդը անցած շաբաթավերջին զանգահարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Փափազյանին եւ վերահաստատել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող նոր օրինագիծ առաջարկելու իր մտադրությունը, որը արտահայտել էր նաեւ նախագահական ընտրարշավի ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG