Մատչելիության հղումներ

Զանիեր. «Բանակցությունները միակ ուղին են»


Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեծ սպառնալիք է ներկայացնում Հարավային Կովկասի անվտանգության եւ տնտեսական զարգացման համար, այսօր Բաքվում լրագրողներին ասել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը։

«Բանակցությունները հակամարտության լուծման միակ ուղին են, իսկ բոլոր մասնակիցների քաղաքական կամքը եւ պարտավորությունները` խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու անհրաժեշտ պայմանը», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ընդգծել է Զանիերը։

Նա աջակցություն է հայտնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի, դրա համանախագահների եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին` ուղղված հակամարտության լուծման որոնմանը եւ հրադադարի ամրապնդմանը։

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ լրջորեն անհանգստացած է շփման գծում վերջերս տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ։ Զանիերի խոսքերով` ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել երկու երկրների միջեւ երկխոսության զարգացման մասին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ձեռք բերված համաձայնության իրականացմանը։

Լամբերտո Զանիերը այսօր Բաքվում հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ղեկավարության հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG