Մատչելիության հղումներ

logo-print

Բիձինա Իվանիշվիլին կրկին տուգանվել է


Վրացի ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Բուրջի» ընկերությունն այսօր տուգանվել է 6 միլիոն դոլարով, հաղորդում է «ԻՆՏԵՐՖԱՔՍ» գործակալությունը։ Թբիլիսիի դատարանը որոշել է, որ ընկերությունը ապօրինաբար ֆինանսավորել է Վրաստանի ընդդիմությանը, շուրջ 250 ավտոմեքենա է անհատույց տվել «Վրացական երազանք» կոալիցիային։

Վրաստանի իշխանությունները նաեւ կալանք են դրել «Բուրջի» ընկերության գույքի եւ հաշիվների վրա։

Իվանիշվիլին պնդում է, որ մեղադրանքը անհիմն է եւ պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։

Սա առաջին դատական որոշումը չէ վրաց ընդդիմադիր գործչի դեմ։ Շուրջ մեկ ամիս առաջ Թբիլիսիի դատարանը անձամբ Իվանիշվիլիին տուգանել էր 91 միլիոն դոլարով՝ ընտրական օրենսգրքի դրույթները խախտելու եւ նախընտրական կաշառք բաժանելու համար։ Իվանիշվիլին հրաժարվել է վճարել տուգանքը՝ դատարանի որոշումը համարելով անօրինական։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG