Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ավտոբուսի վթարից 14 ռուսաստանցի ուխտագնացներ են զոհվել


Ուկրաինայի հյուսիսում ռուսաստանցի ուխտագնացների տեղափոխող ավտոբուսի վթարի հետեւանքով 14 մարդ զոհվել է, 22-ը՝ վիրավորվել։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, 41 մարդու տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց երթուղի եւ դուրս գալով ճանապահից՝ շրջվել առվի մեջ։

Նախարարության տեղեկություններով, ավտոբուսը Ռուսաստանի Պսկովի տարածաշրջանից ուղեւորվում էր Ուկրաինայի Պոչաիվ ուղղափառ վանք։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է, որ ավտոբուսի ուղեւորները ուխտագնացներ էին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG