Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքմենստանի նախագահը զայրացել է հացահատիկի վատ բերքի պատճառով


Թուրքմենստանի ավտորիտար առաջնորդ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը կառավարության նիստի ժամանակ իր դժգոհությունն է հայտնել հացահատիկի վատ բերքի առնչությամբ եւ պաշտոնից հեռացրել է գյուղատնտեսության նախարարին։ Աշխատանքից հեռացվել են նաեւ ոլորտի պատասխանատու մի շարք այլ պաշտոնյաներ։

Ցորենի բերքը այս տարի պետության կողմից նախանշված 1.6 միլիոն տոննայից շուրջ 25 տոկոսով պակաս է ստացվել։

Ուրբաթ օրը Թուրքմենստանի պետական վաճառատներում եռակի թանկացել է հացը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG