Մատչելիության հղումներ

Լիբիայում անցկացվում են վերջին 60 տարիների ընթացքում առաջին ազատ ընտրությունները


Այսօր Լիբիայում շուրջ 2.7 միլիոն քաղաքացիներ վերջին 6 տասնամյակների ընթացքում առաջին անգամ անցկացվող ազատ ընտրություններում որոշելու են երկրի Ազգային ժողովի կազմը։

Ազգային ժողովի խնդիրներից է լինելու նոր կառավարության ձեւավորումը եւ Լիբիայի սահմանադրության նախագծի կազմումը։

Ազգային ժողովի 200 մանդատներին հավակնում է շուրջ 3 հազար 700 թեկնածու։ Նրանցից շատերը հանդես են գալիս իսլամիստական դիրքերից։

Լիբիայի արեւելյան շրջաններում ընտրությունները բոյկոտելու կոչեր են հնչել։ Ուրբաթ օրը Բենգազիում, մասնավորապես, բողոքի ակցիա է տեղի ունեցել, որի մասնակիցները դժգոհել են, որ երկրի արեւմուտքին հատկացվել է 102 մանդատ՝ այն դեպքում, երբ արեւելքին բաժին է ընկել ընդամենը 60 մանդատ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG