Մատչելիության հղումներ

logo-print

Քլինթոնը հայտարարում է, որ «Աֆղանստանը ՆԱՏՕ-ին չանդամակցող խոշոր դաշնակից է»


Աֆղանստան -- ԱՄՆ-ի պետքարտուղարի մամլո ասուլիսը Քաբուլում, 7-ը հուլիսի, 2012թ․

Աֆղանստան -- ԱՄՆ-ի պետքարտուղարի մամլո ասուլիսը Քաբուլում, 7-ը հուլիսի, 2012թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Քաբուլում հայտարարել է, որ Օբամայի Աֆղանստանին համարում է «ՆԱՏՕ-ին չանդամակցող խոշոր դաշնակից»։

Քլինթոնը նման հայտարարությամբ է հանդես եկել Աֆղանստանի նախագահական նստավայրում։

ԱՄՆ-ի պետքարտուղարը Քաբուլ է ժամանել շաբաթ օրը՝ նախօրոք չհայտարարված այցով։

Քլինթոնի այցը նախորդում է Տոկիոյում կայանալիք Աֆղանստանի դոնորների կոնֆերանսին, որտեղ շուրջ 70 երկրների եւ միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ քննարկվելու է Քաբուլին մինչեւ 4 միլիարդ դոլար ֆինանսական աջակցություն հատկացնելու հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG