Մատչելիության հղումներ

Փարիզի հանդիպման մասնակիցները միակարծիք են` Ասադը «պետք է հեռանա»


«Սիրիայի բարեկամներ» խմբի` այսօր Փարիզում անցկացված համաժողովը ավարտվել է բոլոր մասնակիցների համաձայնությամբ այն հարցում, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը «պետք է հեռանա»։

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը լրագրողներին հայտնել է, որ ավելի քան 100 երկրների եւ սիրիական ընդդիմության ներկայացուցիչները համաձայնել են` «Բաշար ալ-Ասադը պետք է հեռանա, եւ որքան շուտ` այնքան լավ»։

«Մենք չենք կարող պատկերացնել լուծում, որի դեպքում ռեժիմը չփոխվի։ Դա նշանակում է, որ անցումը` խաղաղ եւ ժողովրդավարական անցումը Սիրիայում եւ Սիրիայի համար բացառում է Բաշար ալ-Ասադի քաղաքական դերը», - իր հերթին, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելեն։

Շատ պետություններ, այդ թվում` Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, պաշտոնական Դամասկոսի դեմ ավելի խիստ պատժամիջոցների կոչ են արել։

Ռուսաստանը եւ Չինաստանը բոյկոտել են փարիզյան հանդիպումը։

Սիրիացի իրավապաշտպանների վկայությամբ` երկրում անցած տարվա մարտին սկիզբ առած բախումների հետեւանքով արդեն ավելի քան 16.5 հազար մարդ է զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG