Մատչելիության հղումներ

logo-print

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հարավային Կովկաս


ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան` հանդիպելու պաշտոնյաների, քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Ինչպես տեղեկացնում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջը, Բաքվում Զանիերի հանդիպումները նախատեսված են հուլիսի 8-ին եւ 9-ին, Թբիլիսիում եւ Բաթումիում` հուլիսի 10-ին եւ 11-ին, եւ Երեւանում` հուլիսի 11-ին եւ 12-ին։

Այցի ընթացքում ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` երեք պետությունների արտգործնախարարների հետ կքննարկի քաղաքական-ռազմական, տնտեսական եւ բնապահպանական, ինչպես նաեւ հումանիտար բնագավառներում համագործակցության հարցեր։

Զանիերը ասուլիսներ կտա երեք երկրների մայրաքաղաքներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG