Մատչելիության հղումներ

Հայաստանում ավելի շատ տղամարդիկ են աշխատում


Արտադրական ձեռնարկություն Երեւանում

Արտադրական ձեռնարկություն Երեւանում

Սոցիոլոգիական հետազոտությունների առաջատար Gallup միջազգային կազմակերպությունը հրապարակել է 144 երկրների աշխատաշուկայում ներգրավված կանանց եւ տղամարդկանց համար նախատեսված աշխատատեղերի բաշխման վերաբերյալ զեկույց: Gallup-ն իր զեկույցը հրապարակել է՝ ներկայացնելով անցյալ տարվա դրությամբ աշխատաշուկայի պատկերը:

Հայաստանում, ըստ Gallup-ի հարցումների, աշխատատեղերի 27 տոկոսն են զբաղեցրել կանայք, իսկ տղամարդկանց բաժին է ընկել 38 տոկոսը:

Բացի Հայաստանից, գեղեցիկ եւ ուժեղ սեռերի ներկայացուցիչների աշխատանքային ընդգրկվածության տարբերությունը 11 տոկոս է նաեւ 5 այլ երկրներում` Շրի Լանկայում, Սոմալիում, Դոմինիկյան Հանրապետությունում, Ուզբեկստանում եւ Ղազախստանում:

Առաջին հերթին` Էկվադորում, ապա` Սաուդյան Արաբիայում եւ Բոլիվիայում զգալի տարբերություն կա կանանց եւ տղամարդկանց հատկացվող աշխատատեղերի հարցում: Էկվադորում տղամարդկանց համար նախատեսված աշխատատեղերը 23 տոկոսով են ավելի կանանց առաջարկվածի համեմատ:

Gallup-ի ամփոփած տվյալներով, ստացվում է, որ անցյալ տարի երկու սեռերին բաժին հասած աշխատատեղերի հարցում ամենափոքր տարբերությունն արձանագրվել է 7 երկրում` Ավստրալիայում, Ադրբեջանում, Բոսնիա եւ Հերցեգովինայում, Բուրկինա Ֆասոյում, Կամբոջայում, Ինդոնեզիայում եւ Մոզամբիկում. այս երկրներում տղամարդկանց աշխատատեղերն ընդամենը 10 տոկոսով են ավելի կանանց աշխատատեղերից:

Հետազոտության արդյունքում ստացված պատկերն արտահայտում է իրավիճակ, ըստ որի` Եվրոպայում եւ նախկին խորհրդային երկրներում կանանց եւ տղամարդկանց աշխատանքով ապահովելու հարցում հիմնականում առկա է միեւնույն մոտեցումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG