Մատչելիության հղումներ

Փարիզում կկայանա Սիրիայի հարցով հերթական հանդիպումը


Այսօր Փարիզում կհանդիպեն Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականի կողմնակից արեւմտյան եւ արաբական պետությունների ներկայացուցիչները։

«Սիրիայի բարեկամների» երրորդ համաժողովի հիմնական նպատակը սիրիացի ապստամբներին աջակցելու եւ ռազմական գործողությունների կենտրոնում հայտնված բնակավայրերին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցն է։

Ենթադրվում է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ միջազգային պատժամիջոցները խստացնելու կոչ կանի։

Սաուդյան Արաբիան եւ Քաթարը անհրաժեշտ են համարում ապստամբներին ֆինանսական ու ռազմական օգնության տրամադրման հարցի քննարկումը։

Amnesty International-ը կոչ է արել ապստամբներին զինամթերքի տրամադրման հարցում զգուշություն ցուցաբերել։

Հինգշաբթի օրը Սիրիայի տարբեր բնակավայրերում 56 մարդ է զոհվել, իրավապաշտպանների հաղորդումների համաձայն` նրանցից 39-ը` խաղաղ բնակիչներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG