Մատչելիության հղումներ

Ռումինիայում քննարկվում է նախագահի իմփիչմենթի հարցը


Ռումինիայի խորհրդարանը այսօր արտահերթ նստաշրջանում սկսել է քննարկել երկրի նախագահ Տրայան Բասեսկուին իմփիչմենթ հայտնելու հարցը:

Նախագահին պաշտոնանկ անելու նախաձեռնությամբ հանդես է եկել Վիկտոր Պոնտայի ձախակողմյան սոցիալ-լիբերալ դաշինքը, որը խորհրդարանում մեծամասնություն ունի:

Խորհրդարանական կոալիցիան Բասեսկուին մեղադրում է իշխանությունը վերազանցելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, արդարադատության համակարգին միջամտելու մեջ` սկսած 2009 թվականից, երբ վերընտրվել է նախագահի պաշտոնում:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Բասեսկուն, այսօր ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, թե իր հակառակորդները փորձում են խարխլել երկրի իրավական հիմքերը, շեղել ուշադրությունը ներքին խնդիրներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG