Մատչելիության հղումներ

«Պարոնայք 50-50»


Դերասան Վարդան Պետրոսյանը:
Դերասան Վարդան Պետրոսյանը:
Ներկայացումը քաղաքական երգիծանքի ժանրին է պատկանում, որի նախնական տարբերակն արդեն հանդիսատեսի դատին դերասանը հանձնել է Լոս Անջելեսում ունեցած հյուրախաղերի ժամանակ: Հայաստանում այն ցուցադրվելուց առաջ սցենարական փոփոխություններ է կրել, որը պայմանավորված է տեղի ներքաղաքական իրադարձությունների զարգացմամբ: Վարդան Պետրոսյանը նշում է, որ որքան էլ սցենարի վրա աշխատել է, միեւնույն է այն վերջնական տեսքի է բերվել Հայաստանում:

Պետրոսյանը նոր ներկայացման մեջ անդրադարձել է նաեւ «Հարսնաքար» ռետորանային համալիրում տեղի ունեցած դեպքին: Նրա խոսքով, այս թեման քաղաքական երգիծանքի ժանրով ներկայացնելը փոքր-ինչ դժվար է, քանի որ վերքերը դեռ թարմ են, բայց հրաժարվել այդ ժանրից ինքը չի կարող:

«Հայաստանում տիրում է մի միջավայր, որտեղ մարդիկ ստեղծել են պատժիչ ջոկատներ, որոնք ձեռք են բարձրացնում ում վրա ուզեն եւ երբ ուզեն», - նշում է Վարդան Պետրոսյանը եւ հավելում, որ իր համար վերջին դեպքը անակնկալ չէր:

«Չափն ու սահմանն անցել են, եթե այսօր սպայի վրա են ձեռք բարձրացրել, ապա վաղն էլ նույն հաջողությամբ կարող են ձեռք բարձրացնել նաեւ երկրի ղեկավարի վրա», - նշեց Պետրոսյանը:

Վարդան Պետրոսյանը ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաեւ Սահմանադրության օրվան. - «Արեւմտյան Հայաստանում, երբ Թանզիմաթի օրենքը դուրս եկավ 1839 թվականին, հայերը Օսմանյան Կայսրության տիրապետության տակ գտնվելով, չունենալով պետականություն` 19-րդ դարի 2-րդ կեսից ունեին սեփական սահմանադրությունը, որը այդ ժամանակ 2-րդ դեմոկրատական սահմանադրությունն էր համարվում»:

please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG