Մատչելիության հղումներ

logo-print

Սայաթ-Նովա 15 շենքի բնակիչների բողոքում են նկուղում իրականացվող շինարարության դեմ


Բնակիչների մեծամասնությունը արվեստագետներ են, ովքեր Սայաթ-Նովա 15 հասցեում բնակվում են շենքի կառուցման օրից:

«Շինարարությունը անմիջական ազդեցություն ունի 12 հարկ ունեցող շենքի սեյսմակայունության վրա, քանի որ նկուղում աշխատում է ծանր տեխնիկա եւ խարխլվում է հիմքը, օրական այնտեղից մեքենայով ավազ ու քար են հանում, ինչը նշանակում է, որ ոչ թե կառուցում, այլ քանդում են շենքը», - դժգոհում են բնակիչները:

Շենքն ունի երկու մուտք, 82 բնակարան: Մեր այցելության պահին եւս շինարարական աշխատանքներ էին ընթանում, պարզ լսվում էր տեխնիկայի աշխատանքի ձայնը, սակայն շինարարները ինչպես նախկինում, այնպես էլ այսօր բնակիչներին եւ լրագրողներին թույլ չտվեցին մտնել եւ տեսնել, թե ինչ է կատարվում ներսում:

Բնակիչներն անտեղյակ են, թե ում է պատկանում նկուղը, քանի որ 5 տարվա ընթացքում մի քանի անգամ վերավաճառվել է, սակայն ակտիվ շինարարությունը սկսվել է վերջին մեկ ամսվա ընթացքում:
Խնդրի առնչությամբ դիմել են տարբեր կառույցների, սակայն առայժմ արդյունք չեն տեսնում:

Շենքի բնակիչ Ռուզաննա Նազարյանը նշեց, որ իրավապահները շինարարություն իրականացնողների հետ զրուցելուց հետո հեռացել են` նշելով, թե նրանք այլեւս շինարարություն չեն իրականացնի, սակայն այդ նույն գիշեր շինարարական աշխատանքները վերսկսվել են: Բնակիչները պատմում են, որ բնակարաններում արդեն ճաքեր են գոյացել:

Մյուս կողմից էլ շենքին վնասում է հարակից տարածքում կառուցվող եկեղեցին: Առաջին հարկում ապրողները նշում են, որ շենքի ջրամատակարարման պոմպը այժմ գտնվում է Կաթողիկե եկեղեցու հարեւանությամբ կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղի տնօրինության տակ:

Վերջում բնակիչները ասացին, որ հուլիսի 5-ին` Սահմանադրության օրը, Քաղաքաշինության նախարարության, քաղաքապետարանի, թաղապետարանի աշխատակիցները հանգստանում են, մինչդեռ իրենց շենքի նկուղում շինարարություն իրականացնողները քանդում են հիմքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG