Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ «չի քննարկում» Ասադի ապագայի հարցը


Ռուսաստանը հայտարարել է, թե Միացյալ Նահանգների հետ չի քննարկում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ապագայի հարցը:

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հանդես է եկել հայտարարությամբ ի պատասխան «Կոմերսանտ» թերթում տեղ գտած այն հրապարակման, համաձայն որի, ներկայումս արեւմտյան երկրները փորձում են համոզել Ռուսաստանին` քաղաքական ապաստան տրամադրել Ասադին:

Կրեմլի հետ իր կապերով հայտնի պարբերականը նշված տեղեկությունը հրապարակել էր` վկայակոչելով ռուսաստանյան անանուն դիվանագիտական աղբյուրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG