Մատչելիության հղումներ

Գյումրիում նշվեց Մհեր Մկրտչյանի ծննդյան օրը


Այսօր հայ ամենասիրված դերասաններից մեկի` Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 82 տարեկան:

Գյումրեցի մշակույթի գործիչները ծաղիկների դրեցին քաղաքի Թատերական հրապարակում Մկրտչյանի արձանին, ապա եղան տաղանդաշատ դերասանի տուն-թանգարանում:

Թանգարանի սրահները մարդաշատ էին, կային այցելուներ նաեւ Երեւանից, երկրի մյուս քաղաքներից ու մարզերից:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը նշեց, որ ունեն հազարից ավելի ցուցանմուշ, եւ դրանք շարունակաբար համալրվում են:

Մելքոնյանն առանձնացրեց դերասանի արգենտինաբնակ թոռան նվիրած խամաճիկը. - «Ասաց` եթե այս խամաճիկը խոսել կարողանար, շատ բան կպատմեր իմ պապիկի մասին: Ասաց նաեւ, որ չկար նրա կողքին որեւէ մեկը, որ կարողանար նրա հուշերը, ապրումները, ցավերն ու տառապանքը կիսել»:

Մհեր Մկրտչյանը նկարահանվել է մի քանի տասնյակ կինոնկարներում, որոնցից ամենահայտնիներն են «Միմինո»-ն, «01-99», «Տղամարդիկ», «Հին օրերի երգը», «Կտոր մը երկիրք» եւ շատ ու շատ այլ` մինչեւ օրս սիրված ու դիտվող ֆիլմեր:

Տասնյակ տարիների նա փայլել է Գյումրիի եւ Երեւանի թատերական բեմերում:

please wait

No media source currently available

0:00 0:04:36 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG