Մատչելիության հղումներ

logo-print

Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը 1999 թ-ից գործող հատուկ տիպի ներառական մանկատուն է, որտեղ մտավոր եւ ֆիզիկական արատ ունեցող մոտ 95 երեխաներ կան:

Ծնողների մեծ մասը հրաժարվել է հատուկ կարիքով երեխաներից նրանց ծննդյան օրից: Մանկատանը կան մտավոր, լսողական, տեսողական խնդիրներ ունեցողներ, մանկական ուղեղային կաթվածով, դաունի համախտանիշով երեխաներ, որոնց որդեգրման դեպքեր դեռ չեն եղել:

Արսեն Հակոբյանը տառապում է դաունի համախտանիշով, 8 տարեկան է, չի խոսում, քայլել չի կարողանում: Մանկատան փոխտնօրեն Արմինե Պետրոսյանը նշեց, որ նա նախկինում կարողանում էր քայլել, սակայն մկանային համակարգը ժամանակի ընթացքում թուլացել է:

«Հասկանում է, շատ սիրում է, երբ իրեն զբաղեցնում են, խաղում են: Խմբի մյուս երեխաներն էլ օգնում են նրան: Փոքր տարիքից իրենց մոտ ձեւավորվում է մեկը մյուսին օգնելու ձգտումը», - ասում է մանկատան տնօրենը:

«Սկզբնական շրջանում առողջական խնդիրներ չունեցող երեխաները չհասկանալով հետեւում էին խնդիրներ ունեցող երեխաներին», - նշում է Արմինե Պետրոսյանը եւ հավելում. - «Իրենց հետաքրքիր էր, թվում էր, որ դա ինչ-որ նորություն է, լավ բան է, սովորեն, բայց հիմա հակառակն է»:

Առողջական խնդիրներ չունեցող երեխաները նշեցին, որ ունեն շատ ընկերներ, ովքեր ֆիզիկական արատ ունեն: Միասին խաղում են, նկարում, եւ օգնում են անհրաժեշտության դեպքում:

11-ամյա Սաթենիկը հենաշարժողական խնդիրներ ունի: Սիրում է նկարել եւ հաճույքով է սովորում: Երեխաները միասին ապրում են, հաճախում տարբեր խմբակների: Մանկատան տնօրենը նշում է, որ հանդուրժողական են դարձել ինչպես երեխաները, այնպես էլ ծնողները:

2013 թվականին Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը վերածվելու է մասնագիտացված մանկատան:

«Մեզ մոտ խնամվող առողջ երեխաները կտեղափոխվեն ընտանիք: Առաջին հերթին ամեն ինչ կանենք, որ վերադառնան կենսաբանական ընտանիք, իսկ երկկողմանի ծնողազուրկ երեխաները` մարզերի մանկատներ կտեղափոխվեն», - նշեց մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG