Մատչելիության հղումներ

22.5 միլիոն դրամ` ՀԱԿ խմբակցության բնականոն աշխատանքի ապահովմանը


Այս տարվա ընտրությունների արդյունքում Ազգային ժողովի կազմում ձեւավորված նոր խմբակցության բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով կառավարությունը այսօր խորհրդարանի աշխատակազմին հատկացրել է մոտ 22.5 միլիոն դրամ (մոտ 53.5 հազար դոլար)։ Այդ մասին հայտնում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում ձեւավորված նոր խմբակցությունը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես դաշինքի (ՀԱԿ) խմբակցությունն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG