Մատչելիության հղումներ

Առաջարկվում են սահմանափակումներ համայնքապետների նկատմամբ


Հայաստանի կառավարությունը առաջարկում է օրենսդրությամբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող սահմանափակումները տարածել երկրի բոլոր համայնքների ղեկավարների վրա, մասնավորապես` արգելել նրանց ձեռնարկատիրական գործունեությունը։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` գործադիրը այսօր հավանություն է տվել Համայնքային ծառայության մասին, Հանրային ծառայության մասին եւ Տեղական ինքնակառավարման մասին օրենքներում համապատասխան փոփոխությունների եւ լրացումների փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG