Մատչելիության հղումներ

logo-print

Լեզվի մասին օրենքում փոփոխությունները Ուկրաինայում` բախումների պատճառ


Ուկրաինա - Ոստիկանության եւ ցուցարարների բախումները Կիեւում, 4-ը հուլիսի, 2012թ.

Ուկրաինա - Ոստիկանության եւ ցուցարարների բախումները Կիեւում, 4-ը հուլիսի, 2012թ.

Ուկրաինայում լեզվական քաղաքականությանը վերաբերող օրենքի փոփոխությունը լարված իրավիճակ է ստեղծել, երեկվանից բողոքի ցույցերը չեն դադարում:

Խորհրդարանի` Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Լիտվինը հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրի վիճահարույց օրենքը:

Հրաժարականի մասին հայտնել է նաեւ Ռադայի փոխխոսնակ Նիկոլայ Տոմենկոն:

Երեքշաբթի երեկոյան Ուկրաինայի Գերագույն ռադան երկրորդ ընթերցմամբ ընդունեց վիճահարույց օրինագիծը պետության լեզվական քաղաքականության մասին, որը բարձրացնում է ազգային փոքրամասնությունների լեզուների կարգավիճակը, թույլ է տալիս տեղական ինքնակառավարման մարմիններին իրենց գրագրության մեջ օգտագործել նաեւ տարածաշրջանի լեզուն, եթե տարածքում բնակիչների առնվազն 10 տոկոսը այդ լեզվի կրողն է:

Սա, ըստ ընդդիմադիրների, ճանապարհ է բացում ռուսերենը երկրորդ մայրենի լեզու դարձնելու համար, օրենսդրական այս փոփոխության արդյունքում ռուսերենի կարգավիճակը կբարձրանա, այն կստանա մարզային լեզվի կարգավիճակ Ուկրաինայի 27 մարզերից 13-ում:

Այսօր ընդդիմադիրների ցույցի պատճառով հետաձգվել է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ճեպազրույցը, նախագահը արտահերթ հանդիպում է հրավիրել խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների հետ` քննարկելու ստեղծված իրավիճակը:

Մինչ այդ, առավոտյան Կիեւում բախումներ են տեղի ունեցել հրապարակում հավաքված ցուցարարների եւ իրավապահների միջեւ:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ` ոստիկանները մահակներ եւ արցունքաբեր գազ են կիրառել հավաքվածներին ցրելու համար: Տուժածներ կան երկու կողմից էլ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG