Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանը կարծում է՝ Հայրապետյանը շտապողականություն է դրսեւորել


Ռուբեն Հայրապետյանը (կենտրոն) եւ նախագահ Սերժ Սարգսյանը ազգային հավաքականի խաղերից մեկի ժամանակ, արխիվ
Ռուբեն Հայրապետյանը (կենտրոն) եւ նախագահ Սերժ Սարգսյանը ազգային հավաքականի խաղերից մեկի ժամանակ, արխիվ
Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, արձագանքելով մանդատը վայր դնելու Ռուբեն Հայրապետյանի որոշմանը, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իր համոզմամբ Հայրապետյանը շտապողականություն է դրսեւորել։

«Ես այս պահին չեմ կարծում, որ դա ճիշտ որոշում է, պետք չէր շտապել», - ասաց Սահակյանը՝ նշելով, որ այդ մանդատը Հայրապետյանին ժողովուրդն է տվել. - «Բնականաբար, մինչեւ դատական համակարգով խնդիրների լուծումը չլիներ, մտածում եմ, որ շտապողականություն է դրսեւորել։ Բայց նաեւ գնահատելի եմ համարում, քանի որ ամենահուզված անձնավորությունը եղելությունների առումով ինքն էր։ Կարծում եմ՝ փորձել է բարոյական քայլ կատարել»:

Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իր գործընկերոջ քայլը, ասաց, թե դա Հայրապետյանի որոշումն էր, եւ ինքը հարգանքով է վերաբերում այդ որոշմանը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ էր Հայրապետյանի որոշումը՝ հաշվի առնելով հասարակական դժգոհության մեծ ալիքը, Ազգային ժողովի փոխնախագահն ասաց. - «Ռուբեն Հայրապետյանը իր հայտարարության մեջ մանդատը վայր դնելու պատճառները մանրամասն շարադրել է, եւ ես ավելացնելու բան չունեմ»:


please wait

No media source currently available

0:00 0:03:31 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG