Մատչելիության հղումներ

Հայասատնի «Փյունիկ» հաշմանդամների միության նախագահ Հակոբ Աբրահամյանը երեքշաբթի օրը հայտարարեց, որ հաշմանդամ երեխաների հանգիստը, ինչպես տարբեր տարիներին, այս ամռանը եւս կկազմակերպվի Սեւանի ափին:

Նրա խոսքով՝ մոտ 100 երեխաներ եւ երիտասարդներ կկարողանան օգտվել այդ հնարավորությունից: Կլինի 3 հերթափոխ, 10 օրով:

Աբրահամյանը նշեց, որ եթե 20 տարի առաջ հաշմանդամներն ամաչում էին դուրս գալ հասարակական վայրեր, որ իրենց հանկարծ չխղճան, ասենք, հենակներով տեսնելով, այժմ այդպիսի խնդիր գրեթե չկա, սակայն շարունակում է արդիական մնալ մատչելիության խնդիրը՝ Երեւանից դուրս, թե՝ ներս:

Անմատչելի միջավային ամեն օր անմիջականորեն առնչվում է Մերին եւ նրա դուստրը՝ Սիրանուշը: Սիրանուշը, ով տեղաշարժման խնդիր ունի, 11 տարեկան է, հաճախում է դաշնամուրի, նկարում է: Մերին ինքն է տանում եւ բերում Սիրանուշին դպրոցից, քանի որ մտավախություն ունի նրա անվտանգության համար:

«Տանը նա լրիվ ինքնուրույն տեղաշարժվում է հենակներով, բայց ես նույնիսկ դպրոցում նրան մենակ չեմ կարողանում թողնել, որ տեղաշարժվի, քանի որ հաշմանդամի նկատմամբ մարդկանց զգուշությունը, չափավոր շարժումները Հայաստանում դեռ ձեւավորված չեն», - ասաց Մերին:

Սիրանուշը հնարավորություն ունի տանը կրթություն ստանալու, սակայն Մերին ավելի շատ կարեւորում է երեխաներին հասարակությանը, շրջապատին ինտեգրելու հարցը եւ որոշել է, որ նրանք կրթություն պետք է ստանան դպրոցում:

Ինչ վերաբերում է քաղաքից դուրս գալուն, ամառային հանգստին, Մերին նշեց, որ դա եւս մեծ խնդիր է, քանի որ սայլակները տաքսիների բեռնախցիկում չեն տեղավորվում, իսկ եթե հանգիստը ապահովում է որեւէ կազմակերպություն, ապա հաճախ հանդպում է հետեւյալ պատկերին. - «Զանգահարում եմ, ասում են՝ դիմեք որոշ ժամանակ անց, որոշ ժամանակ անց եմ զանգում, ասում են՝ արդեն ուշ է եւ այսպես շարունակ», - ասաց Մերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG