Մատչելիության հղումներ

logo-print

ԿԳՆ-ն գործարկել է ավարտական փաստաթղթերի հաշվառման համակարգ


Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը (ԿԳՆ) գործարկել է «Ավարտական փաստաթղթերի հաշվառման համակարգ», որը հնարավորություն է տալիս առցանց տեղեկություններ ստանալ երկրի բոլոր ուսումնական հաստատությունների տրամադրած ավարտական փաստաթղթերի վերաբերյալ:

Նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` համակարգը հնարավորություն կտա բոլոր շահագրգիռ կազմակերպություններին եւ գործատուներին ստուգել աշխատակիցների ավարտական փաստաթղթի իսկությունը: Ըստ այդմ` համակարգը կբացառի երբեմն շրջանառվող կեղծ փաստաթղթերի օգտագործումը:

Շտեմարանում արդեն ընդգրկված է 9 հազար տվյալ, աշխատանքները շարունակվում են, ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG