Մատչելիության հղումներ

Պարոնյան փողոցի շենքերից մեկի տանիքում զինամթերք է հայտնաբերվել


Այսօր ժամը 9։30-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Պարոնյան 20 հասցեում գտնվող շենքի տանիքում շինարարական աշխատանքներ կատարողները զինամթերք են գտել:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության փոխանցմամբ` մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տարբեր տեսակի զինամթերք, որն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:

Դեպքի վայրում աշխատում է ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը:

Հանգամանքները պարզվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG