Մատչելիության հղումներ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ Ստամբուլում


Ստամբուլում այսօր գերտերությունների եւ Իրանի միջեւ կմեկնարկեն բանակցություններ պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։

Մոսկվայում հունիսի կեսերին անցկացված բազմակողմ բանակցությունները, որոնք ընթանում էին Իրանի եւ վեց տերությունների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի միջեւ, արդյունք չեն տվել։

Միացյալ Նահանգները եւ միջուկային մյուս խոշոր տերությունները պնդում են, որ Իրանի նպատակը միջուկային զենքի ստեղծումն է։

Պաշտոնական Թեհրանը հերքում է այս մեղադրանքները` պնդելով, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG